Հայաստան. Լեռնային Ղարաբաղի գյուղերը հայտնվել են լիակատար շրջափակման մեջ

Armenian Radio 13 views
Հայաստանի տեղակական աղբյուրները հաղորդել են,որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրվելուց հետո Լեռնային Ղարաբաղի չորս գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ:

Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն արձագանքելով Հայաստանի Հանրապետության հետ սահմանին անցակետ տեղադրելու Բաքվի քայլին,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշել է,-«Ղարաբաղը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրվելուց հետո ԼՂ-ի Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից»:

«Ես շփվում եմ այս համայնքների հետ։ Նրանց ղեկավարները ներկայացրել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ առաջիկա օրերին, եթե տոտալ շրջափակումը շարունակվի: Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում»,-գրել է Ներսիսյանը:

Հիշեցնենք` Ադրբեջանն ապրիլի 22-ին փակել է  Հակարի գետի կամուրջը: Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և  Ղարաբաղի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։

Add Comments