Նյու Յորքում խոշոր հրդեհը խլել է 19 մարդու կյանք

Armenian Radio 14 views
Նյու Յորքի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը խլել է 19 մարդու կյանք:

Նյու Յորքի Բրոնքս շրջանի շենքերից մեկում բռնկված հրդեի զոհերից 9-ը երեխաներ են:

Հաղորդումների համաձայն, հրդեհից տուժել է 60 մարդ, որոնց մի մասը ստացել են լուրջ այրվածքներ:

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ այս  հրդեհը քաղաքի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհներից է:

Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան ժամը 11:00-ին՝ Բրոնքսի 19-հարկանի շենքի  երրորդ հարկում և տարածվել  մյուս հարկերում:

Add Comments