Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է.«Առանց Սիրիայի փախստականների և պատժամիջոցների հարցը հաշվի առնելու, հնարավոր չէ այդ երկրում ճգնաժամը ճիշտ ճանապարհով ուղղորդել»։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիեր Փեթերսոնը, ով Թեհրանում է գտնվում՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները քննարկելու նպատակով, այսօր հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Նշելով,որ Սիրիայում ամերիկացի զինծառայողների անօրինական ներկայությունը, ինչպես նաև երկրի վրա Իսրայելի հարձակումները այդ երկրում քաղաքական կարգավորման գործընթացի խափանման պատճառներն են, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից դրան ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայուն որակելով այդ երկրում տիրող իրավիճակը, ասել է.«Ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկը չի խոսում այս երկրում վարչակարգի փոխվելու մասին»։
Գիեր Փեթերսոնն ընդգծել է Սիրիայի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։