Սիոնիստ զինվորները կրակելով սպանել են պաղեստինցի մի աղջկա

Armenian Radio 7 views
Սիոնիստ զինվորները Հորդանան գետի հարավ-արևմուտքում մահապարտական գործողություն իրականացնելու պատրվակով սպանել են պաղեստինցի մի աղջկա։
Պաղեստինյան աղբյուրները չորեքշաբթի օրը հաղոդել են, որ սիոնիստ զինվորները Ալ-Արաբ ճամբարի մոտ կրակելով սպանել են մի պաղեստինցի աղջկա: Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ զինվորները շտապ օգնությանը թույլ չեն տվել մոտենալ դեպքի վայրին և պաղեստինցի աղջիկը 20 րոպե ուշացումով է տեղափոխվել հիվանդանոց: Պաղեստինյան ռազմագերիների գրասենյակը նույնպես հայտարարել է, որ սպանված Ղոֆրան Վարասնեն իսրայելական բանտից ազատված բանտարկյալներից էր:

Add Comments