Թեհրանի Սաադաբադ մշակութային-պատմական համալիրում, Իրանի և Թուրքմենստանի նախագահների ներկայությամբ ստորագրվել է Թեհրանի և Աշխաբադի միջև համագործակցության ինը փաստաթուղթ։
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, Սաադաբադ համալիրում պաշտոնապես ըդնունել է Թուքրմենստանի նախագահ Սարդար Բերդիմոհամմադովին:
Սաադաբադ համալիրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Իրանի և Թուրքմենստանի նախարարները, նախագահների ներկայությամբ, ստորագրել են տարանցումների, փոխադրումների զարգացման, գիտամշակութային փոխանակումների, շրջակա միջավայրի պահպանության, մշակույթի, առևտրատնտեսական փոխանակումների ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության 9 փաստաթուղթ: