Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը աշիրեթների նահատակների կոնգրեսում ունեցած ելույթում ընդգծել է.«Սիոնիստական հասարակությունն անկում է ապրում»:
Այսօր Շահրեքորդ քաղաքում Իրանի աշիրեթների համայնքի 11 հազար նահատակների հիշատակին նվիրված կոնգրեսում, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները անկում են ապրում, և այսօր դրա վառ ապացույցն է Սիոնիստական ռեժիմի քաղաքական ուժերի մասին լուրերի հրապարակումը»:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հավելել է.«Նայեք ԱՄՆ-ին, որը ոչ մի հաջողության չի հասել»։
Գեներալ-մայոր Սալամին նաև ասել է «Իրանը գնալով ուժեղանում է, և Իսլամական Հանրապետությունը մոտ ապագայում լինելու է աշխարհի առաջատար տերություններից մեկը, և այս ճշմարտությունն իրականանում է»։