Քաղաքական փոթորիկ ԱՄՆ-ճում՝ աբորտի ​​ընդհատման իրավունքի վերաբերյալ վճռի կայացումից հետո

Armenian Radio 3 views
ԱՄՆ-ի գերագույն դատարանը չեղարկել է հղիության արհեստական ​​ընդհատման օրինականության մասին 50 տարվա վաղեմություն ունեցող վճիռը: Այս որոշման համաձայն՝ ԱՄՆ-ում կփոխվի հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը և այսուհետ նահանգները կորոշեն դրա օրինականությունը կամ արգելված լինելը:

Դատարանի վճիռի համաձայն, ԱՄՆ-ի  Սահմանադրության մեջ չի նշվել աբորտի իրավունքի մասին։ Գերագույն դատարանի վճիռի համաձայն, հղիության արհեստական ​​ընդհատման վերաբերյալ որոշումն այժմ ԱՄՆ -ի նահանգների լիազորությունն է համարվում  և ակնկալվում է, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից կեսը այս կապակցությամբ  արգելքներ կամ սահմանափակություններ կսահմանեն: 

Նախագահ Ջո Բայդենը վճիռն անվանել է աղետալի սխալ և շեշտել, որ իր  կարծիքով՝ այս որոշումը ծայրահեղական գաղափարախոսության իրականացում է և ցավալի  սխալ:

ԱՄՆ-ում, հղիության արհեստական ​​ընդհատման  հարցը մշտապես եղել է լիբերալների և պահպանողականների  թեժ քննարկումների առարկան:  

Թեև  Գերագույն դատարանը 1973 թվականին որոշում կայացրեց, որ ԱՄՆ-ի  Սահմանադրությունը պաշտպանում է կանանց ազատությունը՝ առանց պետական ​​սահմանափակումների աբորտներ կատարելու  հարցում, սակայն այդ որոշումը միշտ եղել է խնդրահարույց: 

Աբորտի հակառակորդները այս որոշումը համարում են հաղթանակ կյանքի իրավունքի պահպանման հարցում:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​պատգամավոր Ալիս Ստեֆանիկն ասել է.«Գերագույն դատարանի պատմական որոշումը կյանքի իրավունքի  հաղթանակ է, և այն կփրկի անթիվ անմեղ երեխաների կյանքեր»: 

Սակայն աբորտի ազատության կողմնակիցները կարծում են, որ հղիության արհեստական ​​ընդհատումը անձնական խնդիր է և պետք է կիրառվի՝ կանանց իրավունքները ճանաչելու համար:

ԱՄՆ-ի  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դաժան և սրտաճմլիկ է անվանել «Ռոհը  Ուեյդի դեմ» գործով  պատմական վճիռը չեղարկելու որոշումը: 

Աբորտի ազատության իրավունքի սահմանափակումը դարձել է ԱՄՆ-ի հասարակության հիմնական քաղաքական և սոցիալական մարտահրավերը: Որոշումը, հատկապես  նոյեմբերի միջանկյալ  ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում, կխորացնի  քաղաքական վեճերը ։

Դեմոկրատները ձգտում են աբորտի ազատության կողմնակիցներին աջակցելով մեծացնել նոյեմբերի միջանկյալ ընտրություններում իրենց հաղթանակի հնարավորությունը, մինչդեռ հանրապետականները Գերագույն դատարանի որոշումը համարում են քաղաքական  մեծ հաղթանակ, որը կարող է ճանապարհ հարթել  ընտրություններում  հաջողության հասնելու համար:

Միևնույն ժամանակ, ներկայումս իրավական վեճ կա դաշնային կառավարության և Միացյալ Նահանգների որոշ պահպանողական նահանգների միջև: Այս նահանգներն ընդգծում են, որ աբորտի օրինական լինել-չլինելու հարցը նահանգային խնդիր է, և դաշնային կառավարությունն իրավունք չունի միջամտել։ Մինչդեռ Վաշինգտոնի դեմոկրատական ​​կառավարությունը շեշտում է, որ աբորտն ԱՄՆ-ի քաղաքացիների հիմնարար իրավունքն է, և դաշնային կառավարությունը պարտավոր է պաշտպանել այն։

Ամեն դեպքում, ԱՄՆ-ի  գերագույն դատարանի որոշումը քաղաքական մեծ փոթորիկ է բարձրացրել  այդ երկրում, և հավանաբար  վերածվելու է պահպանողականների և լիբերալների միջև ամենալուրջ գաղափարական առճակատումներից  մեկին վերածվի, սրելով   անկայունությունը և հրահրելով անկարգություններ:

Add Comments