Իրանի ԱԳ նախարարը Դամասկոսում պաղեստինյան տարբեր խմբերի ներկայացուցիչների և առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկացած պարագայում, երբ կարիքը եղել է, Իրանը Սիոնիստական ռեժիմին պատասխանել է Թել ԱՎիվում:
Iran Press-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի պնդումը Թուրքիայում իսրայելցի զբոսաշրջիկներին թիրախավորելու Իրանի փորձի մասին, հերթական հորինված սցենարն է։
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թել Ավիվի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը հստակ է և հավելել, որ իսրայելական կեղծ ռեժիմի զբոսաշրջիկների թիվը Իրանի համար կարևոր չէ, և այդ հակաիրանական ռեժիմի պնդումները պարզապես կեղծ են։
ԻԻՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը՝ մինչև հայրենիքի ազատագրում և Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության հռչակում:
Ափսոսանք հայտնելով տարածաշրջանի որոշ երկրների կողմից Պաղեստինի հարցն անտեսելու կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելով, այդ երկրները փորձում են կոծկել իերնց ներքին խնդիրները:
Հանդիպման ժամանակ, Դիմադրության խմբերի ներկայացուցիչներն արտահայտել են իրենց տեսակետները և բարձր գնահատել ԻԻՀ աջակցությունը պաղեստինյան դիմադրությանը։