Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ավիացիոն արդյունաբերության կազմակերպություն և հետևել առաջադեմ ուսումնական «Յասին» ինքնաթիռի արտադրության փուլերին։
Ինքնաթիռը նախագծվել է ռազմաօդային ուժերի և գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ և կառուցվել ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կողմից: Նախատեսվում է այն օգտագործել, որպես ուսումնական ինքնաթիռ՝ ռազմական ինքնաթիռների օդաչուների վերապատրաստման համար։
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության ստորաբաժանումներ կատարած այցին և գիտահետազոտական և արտադրական նախագծերի իրականացմանը հետևելուն զուգահեռ, ԶՈՒ ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունում ծանոթացել է «Յասին» առաջադեմ ուսումնական ինքնաթիռի նախագծման, արտադրության և կառուցման փուլերին:
Ավիացիոն արդյունաբերության կազմակերպություն կատարած այցի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարն ասել է. ««Յասին» ուսումնական ինքնաթիռի արտադրությունը, որը նախատեսված է օդաչուների վերապատրաստման համար, պահանջում է պաշտպանության նախարարության բոլոր կառույցների համագործակցությունը»։