Ամերիկյան աղբյուրները հայտնել են Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկում ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության մասին։
Առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 31-ը՝ վիրավորվել «Հայլենդ պարկի» տարածքում ԱՄՆ անկախության օրվա արարողության ժամանակ տեղի ունեցած հրաձգության ժամանակ։
Ըստ Հայլենդ պարկի ոստիկանության՝ այս հրաձգությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի Անկախության օրվա արարողությանը մասնակցող հարյուրավոր մարդիկ պատսպարվել են իրենց կյանքը փրկելու համար։
Ոստիկանության ուժերն այս պահին հսկում են տարածքը։
Հարձակվողի ինքնությունը կամ շարժառիթը և դեպքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել: