Երուսաղեմում հրաձգության ժամանակ վիրավորվել է 7 սիոնիստ զինվոր

Armenian Radio 2 views
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Երուսաղեմում հրաձգության ժամանակ վիրավորվել է 7 սիոնիստ զինվոր:

Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Դիմադրության խմբերի մարտիկները բռնագրավված Երուսաղեմում կրակել են սիոնիստ զինվորների վրա։

Սիոնիստական ​​ռեժիմի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ այս հրաձգության առնվազն յոթ սիոնիստ է վիրավորվել, որոնցից երեքի վիճակը ծանր է։

Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսային յոթերորդ ալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է, որ օկուպացված Երուսաղեմում՝ Ալ-Բարաք պարսպի մոտ, պաղեստինցիները միաժամանակ  երկու հրաձգություն են իրականացրել:

Ըստ հաղորդումների՝ հրաձգությունների հեղինակներին հաջողվել է փախնել դեպքի վայրից, իսկ ​​ոստիկանությունը, բարձրացրել է զգոնության մակարդակը և փորձում է  ուժեղացնել անվտանգության ուժերը։

Al Jazeera Qatar-ը հաղորդել է, որ հրաձգությունից հետո  ոստիկանությունը թույլ չի տվել ավանաբնակներին լքել Երուսաղեմի ալ-Բարաք պարիսպը, վախենալով, որ նրանք կհայտնվեն պաղեստինցի մարտիկների թիրախում:

Al-Mayadeen ցանցը նաև հայտնել է, որ մոտ 40 իսրայելական ռազմական մեքենաներ հարձակվել են գրավյալ Երուսաղեմի արևելքում գտնվող  Սելվան թաղամասի և  Ջենին  ճամբարի վրա՝ փորձելով գտնել այս գործողության հեղինակներին։

Add Comments