Իրանի Սադրա ծովային արդյունաբերական ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1968 թվականին, Բուշեհրում՝ վերանորոգելով և կառուցելով բոլոր տեսակի ծովային նավեր:
Iran Press-ի հաղորդմամբ՝ ընկերությունն այսօր հագեցած է զբոսաշրջային, առևտրային և ռազմական նավերի նախագծման, ինժեներական, շինարարական, փոխադրման և տեղադրման ժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով:
1997թ.-ին, միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների ապահովման արդյունքում, ընկերությունը ստացավ ISO 9001 վկայագիր՝ ծովային նավթագազային օբյեկտների նախագծման, շինարարության և տեղադրման և նավաշինության և նավթային տերմինալների կառուցման ոլորտներում:
Սադրան Իրանի ամենախոշոր նավաշինական գործարանն է, որտեղ ներքին հնարավորություններով և ներքին մասնագետների ջանքերով կառուցվում ու նաև այլ, այդ թվում՝ հարևան երկրներ են արտահանվում տարբեր դասերի բոլոր տեսակի նավեր:
Բացի ռազմական լողամիջոցներից, այստեղ կառուցվում են նաև զբոսաշրջային նավեր, որոնք կիրառվում են Հորմոզգան նահանգի Քիշ և Ղեշմ կղզիներում զբոսաշրջիկներին տեղափոխելու համար: