Իրանի նստած վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն:
Ուրբաթ երեկոյան կայացած եզրափակիչ խաղում, Իրանի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է մրցաշարի հյուրընկալող Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին և նվաճել չեմպիոնի տիտղոսը:
Առաջին սեթում Իրանի հավաքականը, չնայած մրցավարական սխալներին, 26-24 հաշվով հաղթել է Բոսնիային։
Երկրորդ սեթում, չնայած լավ մեկնարկին, Իրանի հավաքականին չի հաջողվել մինչև վերջ շարունակել իր փայլուն ընթացքը: Սակայն ի վերջո իրանցի մարզիկները հաղթել են 32-30 հաշվով:
Այս շրջանի 7 հանդիպումներցի ոչ մեկում Իրանի հավաքականը չի պարտվել:
Իրանի և Բոսնիայի նստած վոլեյբոլի հավաքականները նվաճել են Փարիզ-2024 պարալիմպիկ խաղերի եզրափակչին մասնակցելու ուղեգրեր։