ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին:
Թրամփն իր կողմնակիցների հավաքում ասել է.-«Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին,որպեսզի Ամերիկան վերստին դարձնեմ հզոր և փառավոր»:
Նա ընդգծել է.«Վստահեցնում եմ, որ Բայդենը հաջողություն չի ունենա 2024 թվականի ընտրություններում, և մենք այս անգամ հաղթելու ենք ավելի շատ ձայներով»։
2022 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ընդգծեցին Հանրապետական կուսակցությունում Թրամփին հովանավորելու վերաբերյալ տարաձայնությունը, ինչը պատճառ դարձավ,որ վտանգվեն 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու այդ երկրի նախկին սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը :
2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից թեկնածու ընտրվելու հարցում Ֆլորիդա նահանգի ներկայիս նահանգապետ Ռոն Դե Սանտիսը Թրամփի համար լուրջ մրցակից է դարձել:
2022-ի միջանկյալ ընտրություններում Թրամփը պաշտպանեց այն թեկնածուներին, ովքեր պնդում էին, որ 2020-ի ընտրությունները կեղծվել են ի վնաս իրեն։