Իսլամական հանրապետության հիմնադրի դամբարանում Այգաբացի տասնօրյակի մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Թշմանու դեմ Իրանի հզորությունն այսօր հիմնված է ոչ թե զենքի և հզոր հրթիռների, այլ ժողովրդի վրա, որն ուժ է արտադրում»:
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Իսլամական հեղափոխությունն առանց ժողովրդի ներկայության իմաստ չունի: Ժողովուրդն է այս հեղափոխության հիմքը»։
Նշելով, որ իմամ Խոմեյնու հատկանիշներից մեկը նրա ժողովրդական լինելն էր, Ղալիբաֆը հավելել է. «Իսլամական հեղափոխությունն Իրանի յուրաքանչյուր քաղաքացու սրտում է, և այսօր ժողովուրդը պաշտոնյաներից պահանջում է հեղափոխության բոլոր նպատակները հավասարակշռված առաջ տանել»:
Ղալիբաֆն ասել է, որ իմամ Խոմեյնու դպրոցի հիմքերը բանականությունն են, հոգևորությունն ու արդարությունը, հավելելով. «1979 թվականի հեղափոխության ժամանակ իմամի և ժողովրդի հաղթանակի պատճառն աստվածային ավանդույթների վրա հույս դնելն էր»։
Նշելով, որ Իմամ Խոմեյնին կարողացել է իսլամական բոլոր հասարակություններում խթանել պայքարի և միասնության ոգին, Ղալիբաֆը հավելել է, որ, անկասկած, մուսուլմանների այսօրվա հպարտությունը և իսլամի վերածնունդը հնարավոր են եղել իմամ Խոմեյնու և նահատակների շնորհիվ: