Սիրիայի հյուսիսում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերել է այս շրջանի զգալի մասը։
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի տարբեր շրջանների լուսանկարները ցույց են տալիս հսկայական ավերածություններ: Ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:
Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը ժամանակավոր կացարաններ տեղադրելով այս հատվածում երկրաշարժից տուժած մարդկանց համար ապաստան է ստեղծել։
Բացի այդ, Իրանի փրկարարական ուժերը Սիրիայի փրկարարական ուժերի կողքին օգնում են Հալեպի տարբեր շրջանների բնակիչներին։
Տաք կերակուր պատրաստելը և կյանքի հիմնական պայմանների ապահովումը, ներառյալ տաք հագուստը և ջեռուցման սարքերը, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հալեպում երկրաշարժից տուժած մարդկանց այլ ծառայություններից են:
Հալեպում Իրանի բոլոր նյութատեխնիկական և գործառնական օբյեկտները ծառայում են Սիրիայի հյուսիսում երկրաշարժից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:
Միջազգային հանրության պատժամիջոցները Սիրիայի կառավարության դեմ և միջազգային օգնություն ուղարկելու անհնարինությունը ճգնաժամային են դարձրել Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում երկրաշարժից տուժած մարդկանց վիճակը։