Սիրիայի առողջապահության նախարարը հայտնել է ԱՄՆ դաժան պատժամիջոցների պատճառով բժշկական սարքավորումների խիստ պակասի մասին։
Երկուշաբթի՝ հունվարի 6-ի առավոտյան, 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Թուրքիայի հարավը և Սիրիայի հյուսիսը, և ըստ վերջին վիճակագրության՝ այս երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9830-ի։
Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մոհամմադ Ալ-Ղաբաշն ասել է. -«Դա լրացուցիչ ճնշում է գործադրում առողջապահության ոլորտի վրա, որը պատժամիջոցների պատճառով տառապում է բժշկական պարագաների և սարքավորումների պակասից»։
Անդրադառնալով արտակարգ իրավիճակների և շտապ օգնության կենտրոնի պատրաստվածությանը,Ալ-Ղաբաշը հայտարարեց. -«Պատժամիջոցները թույլ չեն տալիս ընկերություններին ներմուծել բժշկական սարքեր և պարագաներ»:
Թուրքիայի եւ Սիրիայի իշխանությունների զեկույցը ցույց է տալիս, որ այս երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը կավելանա։