Աֆրիկյան միության առաջնորդների նիստերի դահլիճ գաղտնի մուտք գործած իսրայելական պատվիրակությունը հեռացվել է նիստից։
Շաբաթ օրը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում մեկնարկել է Աֆրիկյան միության 36-րդ գագաթնաժողովը«Արագացնել Աֆրիկյան ազատ առևտրի գոտու ստեղծումը» կարգախոսով:
Հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի պատվիրակությունը գաղտնի մուտք է գործել Աֆրիկյան միության գագաթնաժողովի դահլիճ և անվտանգության ուժերի կողմից դուրս է բերվել դահլիճից։
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալությունը հրապարակել է Ադիս Աբեբայի Աֆրիկյան միության գագաթնաժողովի դահլիճից իսրայելական պատվիրակության վտարման տեսանյութը։
Մինչ նիստի կայացումը Ալժիրի և Հարավային Աֆրիկայի ճնշումների պատճառով Աֆրիկյան միության քարտուղարությունը հետ էր վերցրել գագաթնաժողովին մասնակցելու Սիոնիստական ռեժիմին ուղղված իր հրավերը։