ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Անկարա: Աբդոլլահյանը կայցելի երկրաշարժից տուժած շրջաններ և խորհրդակցություններ կունենա թուրք պաշտոնյաների հետ:
Անկարայի Էսենբոգայ օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, Աբդոլլահյանն ասել է. «Թուրքիա եմ ժամանել՝ սրտակցություն հայտնելու երկրաշարժից տուժածներին և Իրանի պատըասատակամությունը հայտնելու՝ շարունակել աջակցել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին»:
ԻԻՀ դիվանագիտական ապարատի ղեկավարը նշել է. «Իրանի ժողովուրդն ու կառավարությունը Թուրքիայի բարեկամն ու եղբայրն են և ողբերգական երկրաշարժից անմիջապես հետո իրանցի փրկարարները ժամանել են Թուրքիա»:
Աբդոլլահյանը նշել է, որ այցի ընթացքում, Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումներում, կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցեր։