Իրանի իսլամական քարոզչության համակարգման խորհուրդը կարևորել է աշխարհի մուսուլմանների հոգևոր առաջնորդի գլխավորությամբ բոլոր խավերի միասնության անհրաժեշտությունն ընդդեմ համաշխարհային իմպերիալիզմի:
Բահմանի 22-ին՝ (Յոմոլլահին Աստծու օրվան), Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառման ավարտին հրապարակած եզրափակիչ բանաձևում, իսլամական քարոզչության համակարգման խորհուրդը, բարձր գնահատելով Իրանի ժողովրդի խանդավառ մասնակցությունն իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին նվիրված խորհրդանշական ավտո-մոտո շքերթին, հայտարարել է.«Բահմանի 22-ին նվիրված հաղթական երթի մասնակիցներն աշխարհի ազատատենչ ու արդարատենչ ժողովուրդների անունից բարձր և թշնամուն ջախջախող ձայնով հայտնել են իսլամական զարթոնքում, Իրանի իսլամական հանրապետության ու աշխարհի հզորության առանցքը հանդիսացող իմամ Խամենեիին նվիրվածության մասին»:
Բանաձևում համաշխարհային իմպերիալիզմի ու անհավատության ղեկավարներին, հատկապես ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմին հիշեցնելով իսլամական վսեմ շարժման ձևավորման սկզբից մինչև իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակը թույլ տված ահռելի սխալների, իրարահաջորդ սադրիչ քայլերի և ձախողված պատերազմների ու խայտառակ պարտությունների մասին, ասված է.«Իրանի ժողովուրդն ամենայն վճռակամությամբ և ջիհադական հետևողականությամբ, տնտեսական մարտում ևս թշնամուն ստիպեց ճաշակել իսլամից ու իսլամական հայրենիքից պարտվելու դառը համը»:
Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով հրապարակված բանաձևում ասված է.«Ինչպես ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն, Իսլամական Հանրապետությունում որևէ մեկն ուշադրություն չի դարձնում անարժանների դատարկ հայտարարություններին և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի ժողովրդի վճռական դիրքորոշումը հիմնված է ԱՄՆ-ի կողմից բոլոր պատժամիջոցները չեղարկելու իսլամական համակարգի վերջնական քաղաքականության վրա»:
Բանաձևում բարձր են գնահատվել կորոնավիրուսի դեմ պայքարի և ժողովրդին հավատարմորեն ծառայելու ջիհադականների ջանքերն ու նվիրավածությունը և աջակցություն է ցուցաբերվել կորոնավիրուսի պատվաստանյութն արտադրելու Իրանի գիտական էլիտայի ջանքերին, ինչն իրանցի երիտասարդների տաղանդի ու հնարավորությունների դրսևորումն է: