Հակառասիստական ցույցեր՝ ԱՄՆ-ի ողջ տարածքում

Armenian Radio 26 views
Ջորջ Ֆլոյդին սպանած սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինի դատավարությանը զուգահեռ, ԱՄՆ-ում տեղի են ունենում հակառասիստական ցույցեր:

Մինեապոլիս քաղաքում Դերեք Շովինի դատավարությանը զուգահեռ, ԱՄՆ-ի  տարբեր քաղաքների բնակիչները դուրս են եկել  փողոցներ, պահանջելով անցկացնել արդար դատավարություն:

Ջորջ Ֆլոյդը Մինեսոտա քաղաքի բնակիչ էր, ով 2020թ. մայիսի 25-ին սպանվեց ամերիկացի սպիտակամորթ ոստիկան կողմից: Դերեք Շովինը 9 րոպե շարունակ, ծնկով սեղմելով Ֆլոյդի պարանոցը, սպանեց նրա: Սակայն   ոստիկանության սպան մեղադրվել է երկրորդ կարգի սպանության մեջ:

Նախատեսվում էր, որ ամերիկացի սպայի դատավարությունը տեղի կունենա երկուշաբթի օրը, սակայն այն հետաձգվեց մեկ օրով:

Որոշ տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ամեն տարի ոստիկանների կողմից սպանվում է շուրջ 1200 մարդ, սակայն   շուրջ 99 տոկոս դեպքերում, ոստիկաններին մեղադրանք չի ուղղվում:

Add Comments