Կոռուպցիայի դեմ պայքարն Իրանի դատական ​​համակարգի հիմնական ուշադրության կենտրոնում է

Armenian Radio 27 views
Իրանի դատական ​​իշխանության նախկին ղեկավարը նշել է, որ ժողովրդի, հայցվորների և գործընկերների արժանապատվությանն ուշադրություն դարձնելը դատական ​​համակարգում կարևորվող երեք կարևոր կետերն են, հավելելով. «Կոռուպցիայի դեմ պայքարը և արտադրությանն աջակցելը դատական ​​համակարգի հիմնական առանցքներն են»:

Սեյյեդ Էբրահիմ Ռեիսին, երկուշաբթի օրը Իրանի դատական ​​համակարգի նոր ղեկավարի ներկայացման արարողության ժամանակ, ասել է.«Դատական ​​համակարգը պետք է փոխվեր հեղափոխության երկրորդ քայլի փաստաթղթով: Այդ  փոփոխությունը և այս փաստաթուղթը պետք է ամեն տարի արդիականացվիեն և չպետք է բավարարվել նրանով, ինչ կա»: :

Նա հավելել է.«Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր հաստատություններին և գործակալություններին, որոնք համագործակցել են դատական ​​իշխանության, ոստիկանության, Իսլամական խորհրդարանի, այն սիրելիների հետ, ովքեր օգնել են կառավարությանն ու դատական ​​համակարգի հետ համագործակցող տարբեր կառույցներին»:

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարների ներկայացման արարողությունը տեղի է ունեցել ռազմական, պետական և դատական ​​պաշտոնյաների ներկայությամբ:

 

Add Comments