Մեկնաբանություն. Եվրոպա՝ երկակի ստանդարտներ մարդու իրավունքների և սուտ հայտարարություններ՝ ահաբեկչության վերաբերյալ

Armenian Radio 26 views
Կիրակի օրը, Թեհրանում Սլովենիայի դեպսան Քրիստինա Ռադգեն կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Նախարարությունում դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքը՝ Մոնաֆեղին խմբավորման վերջինի ինտերակտիվ հանդիպման ժամանակ Սլովենիայի վարչապետի հակաիրանական հայտարարությունների կապակցությամբ:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարը դատապարտել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ հանդիպմանը Սլովենիայի վարչապետի ելույթը:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը շաբաթ օրը Ալբանիայում իր անդամների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նաև ԱՄՆ-ի ու Եվրոպական տարբեր երկրների մի խումբ կոնգրեսականներ, նախկին պաշտոնյաներ և նախարարներ:

Հուլիսի 1-ից  Եվրամիության  նախագահությունը ստանձնած  Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանսան, հանդիպման ժամանակ ունեցած ելույթում անհիմն մեղադրանքներ է ներկայացրել  Իրանի դեմ ՝ հակասելով դիվանագիտական ​​սկզբունքներին:

Հանդիպման մասնակիցներն այդ թվում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, բարձր են գնահատել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գործողությունները, որը պատասխանատու է Իրանի հազարավոր քաղաքացիների սպանության համար: Այս խմբավորումըմ, որը ֆինանսական  և քաղաքական աջակցություն է ստանում ահաբեկչությանը սատարող կառավարություններից, նախկինում նույնպես կաշառել է օտարերկրյա քաղաքական գործիչներին՝ իր հանդիպումներին մասնակցելու համար:

Զարիֆի հետ հեռախոսազրույցում, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ Սլովենիայի վարչապետի հհայտարարությունը որևէ կերպ չի առընչվում Իրանի վերաբերյալ ԵՄ դիրքորոշման հետ: Սակայն փաստն այն է, որ Եվրոպան ազդվում է  ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունից: Այս ազդեցության մասին է վկայում ահաբեկիչներին ապաստան տալը: 

Ահաբեկչական կազմակերպությունների ԵՄ ցուցակից Մոնաֆեղին խմբավորման անունը հանելը, խմբավորմանը մի քանի  տասնյակ միլիոն  եվրոներ հասարակական օգնության հատկացումը, դրա անդամների տեղակայվելն Ալբանիայում և Ֆրանսիայում, նույնպես վկայում են, որ Արևմուտքը շարունակում է աջակցել ահաբեկչությանը:

Այս հակասություններն ավելի ակնհայտ են դառնում, երբ մարդու իրավունքներից ոխսող կառավարությունները  շարունակում են աջակցել երեխաների սպանությանը և ահաբեկչության կողմնակից ռեժիմներին ՝ զենք վաճառելով նրանց, չնայած սաուդյան ռեժիմի և սիոնիստների հանցագործությունների համաշխարհային դատապարտմանը:

Եվրոպայի պասիվ դիրքորոշումն ԱՄՆ-ում հակառասիստական ​​ցույցերը ճնշելո, փախստականների և ներգաղթյալների հիմնարար իրավունքների  խախտման,  էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ մուսուլմանների նկատմամբ  ռասիստական վերաբերմունքի կապակցությամբ, նույնպես վկայում է , որ մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական քաղաքականության մեջ հակասաություններ կան:

Պետք է նշել, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցներն ընդունել են, որ հակաիրանական առավելագույն ճնշման և պատժամիջոցների  քաղաքականությունը ձախողվել է: Ուստի նրանք փորձում են ամբողջ ուժով պահպանել Իրանի նկատմամբ քաղաքական ճնշումը՝ աջակցելով իրանաֆոբիայի հոսանքին և հնչեցնելով մտահոգություններ՝ մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների վերաբերյալ: Այս միտման ակտիվացումը Իրանի նոր նախագահի աշխատանքի ժամկետի մեկնարկի նախօրեին ևՀԳՀԾ-ի բանակցությունների վրա ճնշման ավելացումն Իրանին Արևմուտքի միակողմանի տեսակետները պարտադրելու համար, նույնպես իրականացվում են այդ շրջանակներում:

Add Comments