Երևանի Կապույտ մզկիթը Հայաստանում իրանական արվեստի և ճարտարապետության խորհրդանիշն է

Armenian Radio 27 views
Երևանի Կապույտ մզկիթը Հայաստանում իրանական ճարտարապետությամբ կառուցված ամենամեծ մզկիթն է:

Կապույտ մզկիթը  կառուցել է Երևանի  սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական)։ Մզկիթի ճարտարապետությունը վերցված է Թավրիզի Կապույտ մզկիթից:

Երևանի Կապույտ մզկիթն իրանական արվեստի և ճարտարապետության միակ հուշարձանն է Հայաստանում և ունի կարևոր նյութական ու հոգևոր նշանակություն և արժեք:

Երևանի Կապույտ մզկիթում կա երեք մեհրաբ, որոնք վկայել են քաղաքում տարբեր կրոնների հետևորդների առկայության մասին: Մզկիթի քարե արձանագրությունները բերված են Իրանի արվեստի և մշակույթի մայրաքաղաք Սպահանից:

Երևանի Կապույտ մզկիթի շաբեսթանը և գլխավոր սրահը զարդարված են շատ գեղեցիկ փիրուզագույն սալիկներով, վանդակավոր պատուհաններով և վիտրաժներով:

Մզկիթի գործունեությունը կրում է մշակութային և կրթական բնույթԼ  Այստեղ անցկացվում են մշակութային ու կրոնական միջոցառումներ, և գործում են  պարսկերեն լեզվի դասարաններ:

Add Comments