ԱՄԷ-ից բացահայտված փաստաթղթերը նոր մանրամասներ են բացահայտել Դուբայի Ջաբալ Ալի նվահանգստում հուլիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, համաձայն այս փաստաթղթերի, պայթյունը տեղի է ունեցել նավահանգստի կենտրոնում և միաժամանակ տարածքում ներկա է եղել իսրայելցի ինժեներներից կազմված 6 հոգանոց խումբ: Այս անձինք աշխատում էին Էմիրաթա-իսրայելական ընկերությունում:
Ոստիկանության կողմից կատարված հետաքննությունների համաձայն, պայթյունը նախապես պլանավորված ահաբեկչական գործողություն է եղել, ինչը հատուկ նպատակներ է հետապնդել:
Դուբայի ոստիկանապետ Աբդուլլահ Խալիֆա Օբեյդ Սաղար Ալ-Մարիի կողմից ԱՄԷ-ի ներքին գործերի փոխնախարարին ուղղված նամակի համաձայն՝ սիոնիստ ինժեներները պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել են, իսկ նրանցից երեքը զոհվել են:
Դուբայի ոստիկանապետը նշել է.«Պաշոնտարաների հրահանգով ԶԼՄ-ներին թույլ չի տրվել որևէ լուր տարծել կամ լուսանկարել ու նկարահանումներ իրականացնել դեպքի վայրում»: