Իրանի հարավում` Քերման, Սիստան և Բալուչեստան և Հորմոզգան նահանգներում, կա բնակավայրերի մի տեսակ, որը կոչվում է «քափար»:
Քափարները կառուցվում են բնական նյութերից, ինչպիսիք են արմավենիները: Այս տեսակի կացարանները, որոնք մարդկության ամենահին կառույցներից են, ամռանը զով մթնոլորտ են ապահովում բնակիչների համար:
Քերման նահանգի Քալա-Գանջ քաղաքում ավանդականի ու ժամանակակիցի համադրությամբ, կառուցվել է առաջին չորս աստղանի «քափար» հյուրանոցը:
Այն դարձել է զբոսաշրջային կենտրոններից մեկը և գրավել օտարերկրյա և ներքին զբոսաշրջիկների ուշադրությունը: