Ռայիսի. Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունները ընդլայնելու արժեքավոր հնարավորություններ կան

Armenian Radio 28 views
ՇՀԿ -ի գագաթնաժողովի շրջանակներում Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունների ընդլայնման արժեքավոր ներուժ կա»:

 Տաջիկստան կատարած այցի շրջանակում, Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, հինգշաբթի օրը, հանդիպել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ:  Հանդիպման ժամանակ Ռայիսին նշել է, որ պատմական և մշակութային ընդհանրությունների առումով երկու երկրների հարաբերությունները  ավելին են, քան հարևանների հարաբերությունները, հավելելով. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի օտարների սադրանքներն ազդեն այս լավ հարաբերությունների վրա»:

Անդրադառնալով երկու երկրների միջև  սահմանին և սահմանամերձ գոտիներում տնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, Ռաիսին հավելել է.«Սահմանամերձ տարածքներում անվտանգության հաստատումը կարող է ակտիվացնել այդ տարածքների հնարավորությունները՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների համար, ինչպես նաև նպաստել այդ տարածքների բարգավաճմանն ու զարգացմանը»:

Ռաիյիսին նշել է. «Աֆղանստանում ամերիկյան և արևմտյան ուժերի ներկայության 20-ամյա պատմությունն այլ արդյունք չունեցավ, քան ավելի քան 35 հազար երեխաների և հազարավոր աֆղան տղամարդկանց ու կանանց սպանությունը և տեղահանումը»:

Իրանի նախագահի խոսքով. «Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանում ժողովրդական կառավարություն հաստատելու և այդ երկրում ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն է»:

Հանդիպման ժամանակ, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը նշել է. «Մենք ցանկանում ենք ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները, հատկապես Իրանի հետ փոխադրումների ոլորտում, և կարծում ենք, որ երկու երկրների միջև համագործակցության մակարդակի բարելավումը կունենա դրական հետևանքներ թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մասշտաբով»: 

Add Comments