Ռայիսի. ՇՀԿ-ն կարող է դառնալ գլոբալ բազմակողմանիության շարժիչ ուժը

Armenian Radio 26 views
ԻԻՀ նախագահն ասել է.«ՇՀԿ-ն կարող է դառնալ գլոբալ բազմակողմանիության շարժիչ ուժը»:

Ուրբաթ օրը, ՇՀԿ-ի 21-րդ գագաթնաժողովին մասնակցող ղեկավարների ու պաշտոնատար անձանց ներկայությամբ ելույթում, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է.«ՇՀԿ-ն ցույց է տվել, որ կարող է հենվելով իր տնտեսական, քաղաքական, արժեքային և մարդկային ներուժի վրա, դառնալ գլոբալ բազմակողմանիության շարժիչ ուժը»:

Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել բազմակողմանիության, միջազգային կառույցներում անդամակցության, արդարության հիմունքներով միակողմանիության հակադրման, համագործակցության, փոխադարձ հարգանքի և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առճակատվելու հարցում կառուցողական դերակատարության վրա, Ռայիսին ասել է.«Հատկապես տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունները ամրապնդումը կարևոր գործոն է գլոբալ տնտեսության ոլորտում ՇՀԿ-ի ռազմավարական դերը բարձրացնելու համար: 

Նշելով, որ այսօր աշխարհը մտել է պատմական նոր շրջան, իսկ  բռնատիրությունն ու միակողմանիությունը անկում են ապրում, Իրանի նախագահը նշել է.«Միջազգային համակարգը շարժվում է բազմակողմանիություն և հօգուտ անկախ պետությունների՝ ուժի վերաբաշխման ուղղությամբ»:

Add Comments